Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԿԸՀ-ն ամփոփել է հանրաքվեի արդյունքները. Վերջնական տվյալներ

ԿԸՀ-ն ամփոփել է հանրաքվեի արդյունքները. Վերջնական տվյալներ
14.12.2015 | 12:15

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփել է դեկտեմբերի 6-ին Հայաստանում կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի արդյունքները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 1 մլն 302 հազար 613 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 50.74 %-ը, այդ թվում՝ նույնականացման քարտերով մասնակիցների թիվը կազմել է 189.197:

Սահմանադրական փոփոխություններին «այո» է քվեարկել մասնակիցների 63.37%-ը կամ 825.521 ընտրող, «ոչ» է քվեարկել մասնակիցների 32.36%-ը կամ 421.568 ընտրող: Անվավեր է ճանաչվել 53.435 քվեաթերթիկ:
Հանրաքվեի մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 547 հազար 916, քվեարկության օրը տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 4, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16.854, հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում քաղաքացիների թիվը՝ 277, ոստիկանության ծառայողների մասին լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 140 քաղաքացի, ստացիոնար բուժհաստատությունների լրացուցիչ ցուցակում՝ 1542, ձերբակալված մարդկանց պահելու վայրերում՝ 0, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք է ունեցել 265 քաղաքացի:
Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 2 մլն 566 հազար 998:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ